Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Բաժանիր, թունավորիր, այլասերիր և իշխիր

Բաժանիր, թունավորիր, այլասերիր և  իշխիր
24.06.2014 | 00:32

Ինքնին հասկանալի է, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը արձագանք է գլոբալ խնդիրների, և Արևմուտքի կոնկրետ նպատակն է ՈՒկրաինան դուրս հանել Ռուսաստանի ազդեցության շրջանակից, որից հետո, իբր, ռուսաց երկիրը այլևս կայսրություն չի կարող դառնալ: Այդուհանդերձ ռուս նացիոնալիստական լրատվամիջոցներում առանձնանում է նաև մասնակի մի թեմա, որը, որպես կանոն, չի քննարկվում լիբերալ մամուլում: Խոսքը վերաբերում է հրեական գործոնին այդ առնչություններում:
Հրեաներին կարելի է սիրել կամ չսիրել, բայց հազիվ թե կարելի է տարակուսել, որ այդ ազգը համաշխարհային մասշտաբի քաղաքական-ֆինանսական հզոր ուժ է` ընդունակ ներազդելու աշխարհաքաղաքական ծավալուն գործընթացների վրա: Այս անգամ ռուսների աչքերով հետևենք ներուկրաինական իրադարձություններին և դրանցում հրեա ազգի ներկայացուցիչների դերին:
Եթե հավատանք ռուս նացիոնալիստներին, մերօրյա ՈՒկրաինայում իշխանությունը զավթել են հրեաները, և հրեական ծագում ունեն գրեթե բոլոր երևացող քաղաքական լիդերները` Պորոշենկոն, Տուրչինովը, Յացենյուկը, Տյագնիբոկը, Կլիչկոն, Տիմոշենկոն, Տարուտան և չգիտես էլ ով:
Արդեն վաղուց Իսրայելում պարբերաբար հրապարակվող` հրեական ծագումով ուկրաինացի օլիգարխների ցուցակը գլխավորում է Պետրո Պորոշենկոն: Սա միշտ մերժել է իր այդ ազգային պատկանելությունը, քանզի դա կարող էր խանգարել նրա իշխանական ու հատկապես նախագահական հավակնություններին, ինչը, ի վերջո, նա իրականացրեց:
Ներկայիս վարչապետ Արսենի Յացենյուկի բնորոշումը սկսվում է նրա… արտաքինից: Իրոք հրեական տիպ է: 2009 թվականի սեպտեմբերին Լվովի մարզային հրեական կազմակերպության «ՈՒկրաինայի 50 հայտնի հրեաները» հրատարակության մեջ մտցված է նաև Յացենյուկը (Յացենովիչ): Հիշատակվում է, որ իր սրընթաց կարիերայով միջակություն համարվող «Ճագար Սենյան» պարտական է իր հրեա աներոջը` Վիկտոր Իլարիոնովիչ Գուրին (բավական է, որ կինդ հրեա է):
Նորահայտ հրեաներից է Կիևի նորընտիր քաղաքապետ Վիտալի Կլիչկոն: Քանի դեռ նա սոսկ բռնցքամարտիկ էր, ազգային պատկանելության հարցը հրատապ չէր հնչում: «Բռնցքամարտում հրեական ներկայությունը, հրեա ժողովրդի հպարտությունը» լայնորեն սկսեց տարփողվել, երբ Կլիչկոն սկսեց զբաղվել մեծ քաղաքականությամբ: Պարզվեց, որ նրա հոր կողմով տատը` Տամարա Եֆիմովնա Էտինզոնը, հրեա է:
Իսկ հիմա դառնանք մեր նախկին «հայրենակցուհուն»` Գրիգյան-Տիմոշենկոյին: Հայտնի է, որ նա իր «հայկական» ծագումը կտրականապես մերժել է ի դժբախտություն նրան զոռով հայացնողների: Մինչդեռ ինչ ենք իմանում: Ապուպապը եղել է Իոսիֆ Իոսիֆովիչ Գրիգան, պապը` Աբրամ Կելմանովիչ Կապիտելման, հայրը` Վլադիմիր Աբրամովիչ Գրիգան, մայրը` Մարիա Իոսիֆովնա Գրիգյան:
Լավ, չշարունակենք մեծ ցուցակը ու չխեղդվենք այս «հրեածին» լաբիրինթոսում: Հնարավոր է, որ Հայաստանում, որտեղ, ըստ էության, չկա հրեատյացություն, տարօրինակ թվան ՈՒկրաինայի լիդերների ծագումնաբանության այսօրինակ պեղումները: Խուսափենք նաև սեփական մեկնաբանություններից ու պարզապես լսենք ազգասեր ռուսներին ու իմանանք, թե ինչու են նրանք այդքան «զգայուն» հրեաների հարցում: Այն էլ, տվյալ դեպքում կարելի է ասել, արդեն թշնամական երկրի:
Մայդանը հառնեց ընդդեմ կոռումպացված ղեկավարության, ընդդեմ օլիգարխիկ համակարգի, որի սյուները հրեաներն էին, գրում է նացիոնալիստական հրատարակություններից մեկը: Համաժողովրդական դժգոհությունը հանգեցրեց զինված հեղաշրջման, և այդ նույն օլիգարխները դարձան իշխանական լիդերներ` նախարարներ, նահանգապետեր, պատգամավորներ և այլն: Մթագնված գիտակցությունն այդպես էլ չնկատեց, որ դադարեց գոյություն ունենալուց մի երկիր իր անկախությամբ ու ժողովրդով: Պետական իշխանությունը վաղուց պատկանում էր հրեաներին, և դա արդեն բացարձակ դարձավ: Տոկոսային հարաբերությամբ նրանք ղեկավար դիրքեր են գրավում կառավարությունում, խորհրդարանում, ԶԼՄ-ներում, ֆինանսական համակարգում և այլն: ՈՒ այդ այն դեպքում, երբ տեղի հրեաները կառավարվում են արտաքին մետրոպոլիայից` ԱՄՆ-ից ու Եվրասոդոմից և անվերապահ կատարում են նրանց բոլոր ցուցումները: Նպատակը ոչ թե ՈՒկրաինայի բարգավաճումն է, այլ երկրի թալանը և կուտակված հարստությունների փոխանցումը հրեական տեղական ու միջազգային բանկերին: Հրեայի գործունեության գլխավոր սկզբունքն է` բաժանիր, թունավորիր, այլասերիր և իշխիր: Անկախության տարիներին ուկրաինական ժողովուրդը բազում «ազգային» կուսակցություններ տեսավ, սակայն դրանցից և ոչ մեկը ուկրաինական չդարձավ ու այդպես էլ երջանկություն չբերեց ազգին: Հրեան չի կարող իրեն օտար երկրում պաշտպանել իրեն օտար երկրի շահերը: Հիմա ուկրաինական ժողովրդին մղում են դեպի բարոյապես այլասերված Եվրոպա, կտրելով նրան ռուս ժողովրդից: Հրեան թքած ունի, թե ինչ կլինի այդ ժողովրդի հետ այնուհետև: Համաշխարհային հրեական նվաճողականությունը լիակատար առաջընթաց է ապրում:
Ռուսների հրեատյացությունը, անշուշտ, դարերի պատմություն ունի, և շատ հարցերում նրանք ելնում են սեփական փորձից: Սակայն ներկա սերնդի համար առավել քան ակնբախ են «հինգերորդ շարասյան» նենգ գործողությունները ԽՍՀՄ-ի փլուզման ու հատկապես Ելցինի կառավարման շրջանում երկրի քայքայման գործում: Ռուսները հարցնում են, թե ինչու հրեաները, որոնք Ռուսաստանում ընդամենը 300 հազար են (բնակչության 0,2 տոկոսը), իսկ խառն ամուսնություններով` մոտ 1 միլիոն (0,7 տոկոս), տնօրինում են մեր ազգային հարստությունները` կառավարելով նավթագազային, արդյունաբերական, ֆինանսական հսկա ընկերություններ, խոշորագույն բանկեր, զբաղեցնում են բարձր ու բարձրագույն պետական պաշտոններ և այլն: ՈՒկրաինայի նմանությամբ. Ելցինի աշխատակազմի ղեկավարն էր Չուբայսը, կառավարության առաջատար դեմքը` Նեմցովը, արտգործնախարարը` Կոզիրևը, ֆինանսների նախարարը` Լիֆշիցը, մամուլի նախարարը` Ֆեդոտովը, էկոնոմիկայի նախարարը` ՈՒրինսոնը և այլն, և այլն: ՈՒ բոլորն էլ հրեա էին: Հրեա վարչապետ Կիրիենկոն հեղինակեց դեֆոլտը: Այսինքն, ինչ էին և են նրանք Ռուսաստանում, որ ինչ լինեն ՈՒկրաինայում: Ռուսականորեն պերճախոս էր լրագրային մի հոդվածի վերնագիրը` «ԱՄՆ-ը Ռուսաստանի դեմ կմարտնչի մինչև վերջին… ուկրաինացին»:
Հրեաների նկատմամբ ռուսների անվստահությունը իրոք անսահման է: Բանը հասել է հետևյալին: Անցյալ տարի ամերիկյան ԿՀՎ-ն, Հենրի Քիսինջերը տեղեկատվություն հրապարակեցին, որ 2020 թվականին արդեն Իսրայելը գոյություն չի ունենա, կվերանա որպես պետություն: Վերջերս Աստրախանի նահանգապետ Ալեքսանդր Ժիլկինը հայտարարեց, որ պատմականորեն նշյալ նահանգը եղել է Մեծ Խազարիան: Այսինքն` Ռուսաստան չէ: Հրեաները լրատվամիջոցներում հաճախ են քննարկում այդ թեման: Ընդ որում, ըստ նրանց, խազարները ոչ թե թյուրքական ցեղ են, այլ հրեական: Ահա և ռուսները խոր անհանգստություն են դրսևորում, որ Ռուսաստանում հրեական լոբբին իսկական և փոխաբերական իմաստով արդեն այժմ հող է նախապատրաստում ընտրյալ իսրայելցիներին Ռուսաստանի բարեբեր հարավային տարածաշրջան տեղափոխելու համար:


Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա

Դիտվել է՝ 25678

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ